211652_close_icon
views-count56360 դիտում article-date 09:33 17-02-2022

Խոշոր հրդեհ՝ Կամարիս գյուղում. հրդեհը մոխրակույտի է վերածել անասնագոմ-թռչնանոցն ու այնտեղ եղած մոտ 600 թռչուններին, ժամանել են մեծ թվով հրշեջներ, գյուղացին կրել է մոտ 70 մլն դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի վերջնամասում գտնվող  անասնագոմ-թռչնանոցի տանիքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Լրացուցիչ ժամանել են նաև թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մոտ 2 ժամ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, ապա լրացուցիչ ժամանել է թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ ամբողջովին այրվել է Շիրազ Մելիքսեթյանին պատկանող անասնագոմը, որտեղ եղել են 600-ից ավելի թռչուններ՝ հավ, կաքավ, լոր, որոնք մոխրակույտի են վերածվել։ 

Ըստ գյուղացիների՝ Շ. Մելիքսեթյանին պատճառվել է մոտ 70 մլն դրամի վնաս։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել են տարածքը, որպեսզի հրշեջ փրկարարները կարողանան անվտանգ աշխատանքներ կատարեն։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ում փորձաքննություններ կատարելուց հետո։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 226+
226+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր