211652_close_icon
views-count1242 դիտում article-date 09:25 17-02-2022

Թիրախում կուսակցությունների գրասենյակներն են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կուսակցությունների որոշ գրասենյակներ, որպես անշարժ գույք, համարվում են տվյալ կուսակցության սեփականությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները հիմա էլ լծվել են հիշյալ թեմայի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու գործին։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ընդհանուր բազայից հանել են կուսակցություններին (պարզ է՝ ոչ ՔՊ-ին) պատկանող անշարժ գույքի ամբողջ ցուցակը և խոշորացույցի տակ վերցրել դրանց սեփականաշնորհման գործընթացները։

Մեզ տեղեկացրեցին, որ առանձնակի ուշադրություն են դարձվում մարզային կառույցների գրասենյակներին, ֆիքսվում է սեփականաշնորհման տարեթիվը, առանձնացվում է, թե ում օրոք և ինչ գնով է այն սեփականաշնորհվել, ուսումնասիրվում են մնացած բոլոր մանրամասները։ Ի դեպ, նշենք, որ այս ընթացքում, զուգահեռաբար, «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի մարզերում բավական մեծ շինություններ է վարձակալել՝ մարզային գրասենյակների աշխատանքն ապահովելու նպատակով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր