211652_close_icon
views-count1640 դիտում article-date 23:28 16-02-2022

Չավի. Դեմբելեն մինչև մրցաշրջանի ավարտը «Բարսայի» կարևոր խաղացող է լինելու

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նորից հանդես է եկել ի պաշտպանություն կիսապաշտպան Ուսման Դեմբելեի:
 
«Դեմբելեն մինչև մրցաշրջանի ավարտը կարևոր խաղացող է լինելու, ես վստահ եմ:
 
Նրա մասնակցությունը խաղերին կախված չէ նրանից, թե որտեղ ենք խաղալու՝ տանը, թե՝ դրսում», ասել է Չավին:
 
Հիշեցնենք, որ ամռանը Դեմբելեի պայմանագրի ժամկետն ավարտվում է և նա ազատ գործակալի կարգավիճակով կարող է հեռանալ կատալոնական ակումբից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր