211652_close_icon
views-count2116 դիտում article-date 19:16 16-02-2022

UWC Դիլիջանի հիմնադիրները այցելել են Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

UWC Դիլիջանի դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը վերջերս շրջայց կատարեցին UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի լաբորատորիայում: Լաբորատորիան համալրված է Սամսունգի արդիական տեխնոլոգիական սարքերով, այդ թվում՝ 21 համակարգչային կետ, սմարթ գրատախտակներ և այլ սարքեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի իրականացման համար:

Սամսունգի ինովացիոն կամպուսի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը՝ երիտասարդներին օժտելով ՏՏ գիտելիքներով և հմտություններով, բարելավելով նրանց թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները և երևակայությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծելով հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և երկրում նորարարական ՏՏ տեխնոլոգիաների տարածման համար:

Այս նոր կրթական ծրագիրը նախատեսված է 14-16 տարեկան հայ երեխաների համար: Ծրագրի շրջանակում առաջիկա երեք տարում դասընթացին կմասնակցի տարեկան շուրջ 100 երեխա: Ուսուցումը կկազմակերպվի հեռավար և առկա դասերի համադրությամբ:
 
Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրն իրականացվում է UWC Դիլիջանի գործընկեր կազմակերպության՝Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համատեղ, մասնավորապես վերջինս աջակցում է տեղի դպրոցների շրջանում ծրագրի վերաբերյալ իրազեկման մասով:
 
«Ուրախ եմ, որ UWC Դիլիջանի դպրոցում իրականացվում է նոր ծրագիր, որը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե Հայաստանի համար որքան կարևոր է տեխնոլոգիայի զարգացումը 21-րդ դարում: Հայ երեխաները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Ծրագիրն իրականացվում է Սամսունգ Էլեկտրոնիքսի օգնությամբ, և ես ուրախ եմ, որ Դիլիջանը շարունակում է իր կրթական գործը ոչ միայն արտասահմանի այլ նաև հայ երեխաների համար»,- նշեց UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
 
UWC Դիլիջանի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը ավելացրեց. «Մենք հավատում ենք, որ UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրը մեծ գործընկերության սկիզբ է, որը նշանակալի դերակատարում կունենա հայ երեխաների կրթության, ինչպես նաև հետագա զարգացման հնարավորությունների ստեղծման գործում: Շնորհակալ ենք Սամսունգին լաբորատորիան ամենաարդիական տեխնիկայով համալրելու համար: Դժվարին պայմաններում մեծացող երեխաները ավելի լավ ապագայի հեռանկար կտեսնեն»: 
 
Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին ողջունելով Սամսունգի ինովացիոն կամպուսի լաբորատորիայում՝ ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը նշեց. «Հաջորդ ամիս նախատեսում ենք կատարել լաբորատորիայի բացումը: Ամեն ինչ անելու ենք, որ հայ երիտասարդների համար նախատեսված այս ծրագիրը հաջողի»:
 ***
UWC Դիլիջանի մասին
UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում էUWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ՝ 15 երկրից։
UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներՌուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:
UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների հինգ սերունդ (2016-ից 2021 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուքի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն: 

Սամսունգ Էլեկտրոնիքսի մասին

Սամսունգը ոգեշնչում է աշխարհը և կերտում է ապագան տրանսֆորմացիոն գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերաձևել է հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, թվային տեխնիկայի, ցանցայինհամակարգերի, հիշողության չիպերի, LSI համակարգերի, արտադրական հզորությունների և LED լուծումների աշխարհները: Ընկերության վերջին նորություններին ծանոթացեք Samsung Newsroom էջում:
 
Սամսունգի ինովացիոն կամպուսի մասին

Սամսունգ Էլեկտրոնիքսը վարում է տեխնոլոգիական հենքով զանազան կրթական ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր ունակ կլինեն առաջնորդել ապագայի հասարակությանը: Այս ծրագրերից է Սամսունգի ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ ծանոթանում են առաջատար տեղեկատվատական տեխնոլոգիաներին, պատրաստում են, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծվում նրանց հետագա կարիերայի համար: Սամսունգի ինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի 23 երկրում: 2020թ. դրությամբ շուրջ 160,000 ուսանող է մասնակցել Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրին:

Դիլիջանի համայնքային կենտրոնի մասին

Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) ստեղծվել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա, որը հիմնադրվել է 2014թ. բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Այն մեկնարկել է որպես հարթակ, որտեղ UWC Դիլիջանի դպրոցի ուսանողները կշփվեն Դիլիջանի երիտասարդների հետ: Տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնել է գործունեությունը և իրականացրել է բազմաթիվ կրթական, ժամանցային, կարողությունների զարգացման ծրագրեր և մշակութային միջոցառումներ: ԴՀԿ-ն դարձել է Դիլիջանի և հարակից բնակավայրերի համայնքային կյանքի բաբախող սիրտը:
 

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր