211652_close_icon
views-count2504 դիտում article-date 17:28 16-02-2022

Մբապեն այլմոլորակային է․ Ջանլուիջի Դոնարումա

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ՉԼ 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին։

«Մբապեն այլմոլորակային է։ Նա ներկայացում է ցույց տալիս խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս։ Բացառիկ խաղացող է»,- ասել է իտալացին:

Հիշեցնենք՝ մադրիդցիների դեմ խաղի վերջին վայրկյաններին հենց Մբապեի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին։ Թիմերի միջև պատասխան խաղը մարտի 9-ին է։

Նմանատիպ նյութեր