211652_close_icon
views-count2088 դիտում article-date 16:06 16-02-2022

Դհոլյան արդարադատություն. Ալեքսանդր Կոչուբաեւ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գործելով ի պաշտոնե ( չշփոթել դհոլ խփելու հետ), վճռաբեկ բողոք է ներկայացրել՝  մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլին արդարացնելու պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անխոս վճռաբեկը կբավարարի և կարդարացնի մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլին:

Իսկ արդյունքը՝ արդյունքն այն կլինի, որ կունենանք վճռաբեկի կնիքով և դատավորների ստորագրություններով դակված զուգարանի թուղթ, որ մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլը անմեղ է, իսկ պատմութունը խեղել չի ստացվի. միևնույնն է մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչը և կազմակերպիչը Փաշինյան Նիկոլին է:

Դհոլյան արդարադատություն...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր