211652_close_icon
views-count1281 դիտում article-date 16:28 16-02-2022

Չի կանխվել կենդանիների և միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման տարածք. կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Մանվել Համբարձումյանին պատկանող լավաշի արտադրամասում (քաղաք Ջերմուկ):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ մաքուր և նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, լվացարանները ապահովված չեն եղել հոսող տաք և սառը ջրով, չեն ձեռնարկվել միջոցներ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, նաև՝ չի եղել աշխատողների համար նախատեսված հանդերձարան:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Նմանատիպ նյութեր