211652_close_icon
views-count1315 դիտում article-date 20:28 15-02-2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Քննարկվել են փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը։
Նիստի քննարկմանն է  ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրակարգում ներառված են նաև  պատգամավորական հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայատարարել է, որ վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվելու է ԱԺ հերթական նիստ։ 
 
 

Նմանատիպ նյութեր