211652_close_icon
views-count1665 դիտում article-date 19:14 15-02-2022

Սերխիո Ագուերո. Սիրտս չի աշխատում այնպես, ինչպես պետք է

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է սրտի հետ կապված խնդիրների մասին, որոնց պատճառով նա ստիպված եղավ ավարտել կարիերան:
 
«Հիմա, երբ փորձում եմ ֆուտբոլ խաղալ, շունչս կտրվում է: Երբեմն ինձ հարց եմ տալիս, թե կկարողանամ արդյոք վազել: Ուղղակի զգում եմ, որ սիրտս չի աշխատում այնպես, ինչպես պետք է:
 
Առաջին 15 օրը ահավոր էին: Երբ դա տեղի ունեցավ, մտածեցի, որ ոչ մի լուրջ բան չի եղել, ամեն ինչ կարգին կլինի: Բայց երբ հիվանդանոցում հայտնվեցի, ինձ փոքր սենյակում բազմաթիվ սարքեր միացրեցին:
 
Ես հասկացա, որ բանը բուրդ է: Հիվանդանոցում անցկացրած երկու օրից հետո սկսեցի նյարդայնանալ», ասել է Ագուերոն:

Նմանատիպ նյութեր