211652_close_icon
views-count1494 դիտում article-date 19:00 15-02-2022

Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ

Բարձրագույն որակավորման կոմիտեի որոշման համաձայն` Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ, որը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների  պաշտպանություններ:

Վերոնշյալ խորհուրդը (11 հոգի ընդհանուր կազմով) գլխավորել է ՀՌՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, իսկ գիտական քարտուղարն է ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը։

Խորհրդի կազմում են ընդգրկվել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Դմիտրի Ֆիրսովը, Վադիմ Շալիգինը և Մաքսիմ Վինիչենկոն:

Պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հավաստմամբ` «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդի ստեղծումը լայն հեռանկարներ է բացում մեր համալսարանի առջև` բարձրակարգ գիտական կադրերով համալսարանին և պետությանն ապահովելու համար, ինչպես նաև ինժեներաֆիզիկական կրթության մրցունակության բարձրացման համար: Բացի այդ` այս ամենը հնարավորություն է ստեղծելու ապահովել գիտական կադրերի շարունակականությունը և բարձրացնել գիտական դպրոցների աշխատանքի արդյունավետությունը:

Առաջիկայում Հայ-Ռուսական համալսարանում կայանալու են ատենախոսությունների նախապաշտպանություններ, իսկ առաջիկա երեք ամսվա ընթացքում լինելու է նաև առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
 
 

Նմանատիպ նյութեր