211652_close_icon
views-count2291 դիտում article-date 16:58 15-02-2022

Չեմպիոնների լիգա․ Այսօր մեկնարկում է 1/8 եզրափակիչը. ՊՍԺ-ի սուպերաստղերն՝ ընդդեմ «արքայական» թիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում կմեկնարկում են1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Բնականաբար, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու Փարիզի վրա, որտեղ շեյխային ու աստղային ՊՍԺ-ն ընդունելու է մրցաշարի 13-ակի չեմպիոն «Ռեալին»: 

ՊՍԺ-ն վերջին տարիներին արդեն մեկ միլիարդ եվրոյի ներդրումներ է արել, ձեռք բերել ֆուտբոլի սուպերաստղերի՝ Նեյմար, Մբապե, և իհարկե՝ Մեսիի, միայն մեկ նպատակով. նվաճել ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսը: Բայց դրա համար պետք է նախ հաղթահարել մադրիդյան արգելքը, ինչը՝ հաշվի առնելով ՊՍԺ-ի ներկայիս մարզավիճակը, դժվար գործ է լինելու:

Բոլոր դեպքերում, մեզ սպասվում է ուշագրավ դիմակայություն:

Այսօր կկայանա ևս մեկ հանդիպում. պորտուգալական «Սպորտինգը» կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր