211652_close_icon
views-count1023 դիտում article-date 16:20 15-02-2022

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զինվորները երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-19-ը կկազմակերպվի  Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-տոնավաճառի բացման օրը կայանալու է գրադարանի 2021 թ.-ի լավագույն ընթերցողների պարգևատրումն ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնումը:

Երկօրյա միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:

Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները:

Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ:

Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ

Նմանատիպ նյութեր