211652_close_icon
views-count2066 դիտում article-date 15:56 15-02-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 14-ին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության դիմած 63-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է փետրվարի 10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 14-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 14-ին, ժամը 08.50-ին, Նուբարաշենի 9-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 20.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել երկու «Նիսան», երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 45-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 14-ին, ժամը 19.10-ին, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 77-րդ կմ-ին՝ Սևակավան գյուղի տարածքում, իրար են բախվել «ԿամԱԶ-55111» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 33-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին՝ Քարաշեն գյուղի տարածքում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր