211652_close_icon
views-count2348 դիտում article-date 10:07 15-02-2022

«Լուկաշենկոյի, բառիս փոխաբերական իմաստով, ատամները պետք է ջարդել»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը խիստ ջղաձգումների մեջ էր գցել իշխանականներին: Այն դեպքում, երμ դրանից ավելի ստորացուցիչ հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահ Ալիեւը, սակայն, զրո արձագանք: Ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱԺ իշխող խմμակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, ով նախ կրկին անդրադարձավ Լուկաշենկոյին.

Գիտեք ինչ կա, ամեն մարդ իր մտածելակերպն ունի, իսկ Լուկաշենկոն առաջին անգամ չէ, որ նման կերպ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ, ինքը պարզապես իր տեղն ու դերն է բարձրացնում: Բայց մոռանում է, որ ինքը արհամարհված է իր ժողովրդի կողմից, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ իրեն դրսեւորեց իր բոլոր գույներով:

Ես չէի տեսել, որ մի երկրի նախագահ ավտոմատով ֆռա ժողովրդի մեջ, հագնի սպեցնազի համազգեստ ու զորքի հետ գնա ժողովրդի վրա: Ինքը էն մարդն ա, ով զենքը ձեռքին դուրս էր եկել իր ժողովրդի վրա, էդ ինչ մարդ, ես իրա ասածները բանի տեղ չեմ դնում:

Պարոն Մելքոնյան, բայց ՀՀ վարչապետի անվտանգությունն էլ, չէ՞, մեքենայից ավտոմատ էր պահում Բաղրամյանում հավաքված ժողովրդի վրա:

Էդ նախ ընդդիմության ֆռիկներից մեկն է, որը դրել են շրջանառության մեջ: Եթե իրենք իրոք էս երկրի մասին մտածում են, թող արձագանքեին Լուկաշենկոյին, ինչու չարձագանքեցին: Ընդհակառակը, ասում են. Լուկաշենկոն ավտոմատով էր, ձերն էլ ախրանան էր: Կարող է անվտանգության աշխատողները ավտոմատով հարձակվե՞լ են իրենց վրա:

Բայց մեքենայի պատուհանից ցուցադրել են, չէ՞:

Լավ են արել, այ քեզ բան, եթե մարդը ավտոմատ է կրում, բա չի՞ երեւում դա:

Բայց ավտոմատը ժողովրդի վրա է պահվել:

Իրանց ասելով չէ, էդ ձեւ չի եղել, վերջ:

Պարոն Մելքոնյան, Ալիեւը եւս, գրեթե ամենօրյա ռեժիմով, նման ու ավելի ստորացուցիչ արտահայտություններ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Ինչո՞ւ նույն արձագանքին չեն արժանանում Ալիեւի հայտարարությունները:

Դե գիտեք, Ալիեւն ու Էրդողանը տարիներ շարունակ ասում են նման բաներ, մենք էլ անընդհատ ասում ենք դրանց հակառակը: Ամեն օր հո նույն բանը չենք ասելու, Ալիեւի՝ օդից բռնած վիրավորանքների դեմ իմունիտետ ունենք, իսկ Լուկաշենկոյի, բառիս փոխաբերական իմաստով, ատամները պետք է ջարդել, որ էլ չհամարձակվի նման արտահայտություն անել մեր հասցեին: Ուղղակի Լուկաշենկոն նորություն էր, որին, ժողովրդի լեզվով ասած, հայ ազգը պորտը շատ արագ տեղը դրեց: Էկեք էս թեման ավարտենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր