211652_close_icon
views-count1460 դիտում article-date 20:04 14-02-2022

Կանանց ազգային հավաքականների Հայաստան-Վրաստան հանդիպումները չեղարկվել են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացներ Վրաստանի ընտրանու հետ։

Կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան, և ընկերական խաղերը չեղարկվել են։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Նմանատիպ նյութեր