211652_close_icon
views-count2207 դիտում article-date 13:45 14-02-2022

Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը մաքսային վարչարարության ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ  արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է: 
Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան անդրադարձել են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Նշվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը, ուրախությամբ փաստելով, որ համակարգի գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր