211652_close_icon
views-count12064 դիտում article-date 23:57 13-02-2022

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Նազելի Բաղդասարյան

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։
Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։

Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված են, նաեւ Մարմաշեն եւ Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են։

23։50-ին հոսանքը վերականգնվել է», գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր