211652_close_icon
views-count1373 դիտում article-date 19:26 13-02-2022

Հունաստանում Հայաստանի և Էստոնիայի դեսպանները զրուցել են երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի  Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նույն երկրում Էստոնիայի դեսպանություն, որտեղ նրան ողջունել եւ ընդունել է դեսպան Կարին Ռաննուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Երկու դեսպանները ջերմ զրուցել են հայ-էստոնական հարաբերությունների, երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին»,- հայտնում է Աթենքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցւչությունը և հավելում, որ 2016-2021 թվականներին Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր:

Այդ ընթացքում հայ–էստոնական երկկողմ քաղաքական հարաբերությունները խորացել են, խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվ է եղել, Էստոնիայում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, իսկ մշակութային փոխգործակցությունը եղել է շարունակական։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր