211652_close_icon
views-count16162 դիտում article-date 17:16 13-02-2022

SkyUp-ի օդանավը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Ուկրաինայի տարածք մուտքի սեփականատիրոջ արգելքի պատճառով

Ուկրաինական Sky Up ավիաընկերության օդանավը Քիշնևում վայրէջք է կատարել այն պատճառով, որ սեփականատերը նրան արգելել է մտնել Ուկրաինայի օդային տարածք: Այդ մասին հայտարարել է փոխադրողի մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունում պարզաբանել են, որ կողի UR-SQO համարով օդանավը, որը Մադեյրայից թռչում Էր Կիև, հարկադրված Է եղել նստել Մոլդովայի մայրաքաղաքում՝ սեփականատիրոջ պահանջների պատճառով:

«2022 թվականի փետրվարի 12-ին Իռլանդիայի ռեզիդենտ լիզինգատուն հայտնել է ավիաընկերությանը UR — SQO ինքնաթիռի Ուկրաինայի օդային տարածք մուտքն անհապաղ արգելելու մասին։ Չնայած լիզինգատուին դիմելու ավիաընկերության բոլոր ջանքերին և Ուկրաինայի պետական կառույցների պատրաստակամությանը, ինքնաթիռի սեփականատերը կտրուկ մերժում է տրամադրել այն ժամանակ, երբ օդանավն արդեն կատարում էր դեպի Կիև չվերթը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ SkyUp-ը պայմանավորվել է վայրէջք կատարել Ուկրաինային ամենամոտ օդանավակայանում: Կազմակերպվել է 175 ուղևորի փոխադրումը Կիև, նրանց բոլորին ապահովել են սննդով։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այն մասին, որ Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի, գրել է Страна.ua-ն։ Ավիաշուկայում նրա աղբյուրների խոսքով ՝ փետրվարի 14-ին խոշորագույն միջազգային ապահովագրական ընկերությունների խումբը կհայտարարի այն մասին, որ չի ծածկելու ավիաընկերությունների ապահովագրական դեպքերը Ուկրաինայի վրայով թռիչքների դեպքում:

Դա նշանակում է, որ բոլոր օդանավերը պետք է լքեն երկիրը։

Այնուամենայնիվ, չվերթների զանգվածային չեղարկումներ առայժմ չեն նկատվում: Ինչպես վկայում են Բորիսպոլի, Խարկովի, Զապորոժյեի, Լվովի և Դնեպրի օդանավակայանների առցանց ցուցատախտակները, թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի:

Նմանատիպ նյութեր