211652_close_icon
views-count2885 դիտում article-date 23:43 12-02-2022

«Չելսին» մեծ դժվարությամբ հաղթեց և հռչակվեց Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբու-Դաբիում այսօր կայացավ աշխարհի ակումբային առաջնությա եզրափակիչը՝ «Չելսիի» և «Պալմեյրասի» միջև։ Մրցաշարի հաղթող դարձավ լոնդոնյան թիմը։

Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 55-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։ 64-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Չելսիի» դարպասին․ գնդակին մոտեցած Ռաֆայել Վեյգան անվրեպ իրացրեց այն։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 117-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցից հետո Կայ Հավերցը գնդակն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ ու հաղթանակ պարգևեց «Չելսիին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր