211652_close_icon
views-count2919 դիտում article-date 18:48 12-02-2022

Պեկին-2022. Կարապետյան-Սենեկալ պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ազատ վարժությանը

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող գեղասահքի  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում կարճ ծրագրով սկսեցին միմյանց հետ ուժերը չափել գեղասահքի 23 զույգերը: Հայաստանը ներկայացնող ԹինաԿարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը հավաքեց 65.87 միավոր և իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին: Այն կկայանա փետրվարի 14-ին և կմենարկի Երևանի ժամանակով լուսաբացի 5:15 -ին:

Ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն էր, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը: ՄիքայելՄիքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդնէր, իսկ սկիաթլոն 15 կմդասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդհորիզոնականը: Կատյա Գալստյանը կանանց արագավազքում գրանցեց 4:00:48 արդյունք և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր