211652_close_icon
views-count1277 դիտում article-date 16:35 12-02-2022

Դավիթ Բաբայան. Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ հաշտեցման. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ եղել է մեր բոլորի վերջնական նպատակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, հայտնում է News.am-ը։

«Դրանով պետք է վերջնականապես լուծվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Այլ հարց է, որ Ադրբեջանն այլ պատկերացում ունի. ուզում է, որ հայերը հեռանան Արցախից։ Եվ  դա չի թաքցնում։ Ուստի պետք է աշխատել խաղաղության համաձայնագրի վրա, բայց ես հավատում եմ, որ Ադրբեջանը կփորձի տորպեդահարել հայկական կողմի այս բարի նախաձեռնությունը»,- ասաց նախարարը։


«Մենք միշտ ասել ենք, որ պաշտոնական Ստեփանակերտը կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն հասարակությունների հաշտեցման դեպքում։ Ադրբեջանական հասարակությունը, ցավոք, պատրաստ չէ: Այստեղ խնդիրը ժողովուրդը չէ։ Չկան վատ ու լավ ազգեր. կան լավ եւ վատ ղեկավարներ։ Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք մի պետություն, որը նացիզմը պետական ​​քաղաքականություն է դարձրել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր