211652_close_icon
views-count1492 դիտում article-date 16:32 12-02-2022

Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի կողմից Շուշիի եւ Հադրութի օկուպացման մասին. Մենք մեր հողից երբեք չենք հրաժարվի. News.am

Ադրբեջանցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի երկու պայման կա: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած հանդիպմանը հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է News.am-ը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է լուծվեն բոլոր քաղաքական խնդիրները: Դա Արցախի ճանաչումն է, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից։ Երկրորդ՝ հայ փախստականները եւս պետք է կարողանան վերադառնալ Բաքու եւ Ադրբեջանի այլ քաղաքներ, որտեղից նրանց բռնի տեղահանել են։ Այլ կերպ լինել չի կարող, շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ առաջին պատերազմից փախստականների խնդրին գումարվել են մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տունը 44-օրյա պատերազմում։

Պատասխանելով Շուշիի եւ Հադրութի ապաօկուպացման հնարավորության մասին հարցին՝ նախարարը նշեց, որ հարցը միշտ օրակարգում է։ «Ինչպես Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Մարտունու շրջանի հատվածների հարցը։ «Մենք հավատում ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Բայց պետք է աշխատել։ Մի բան կարող եմ ասել՝ մենք երբեք չենք հրաժարվի մեր հողից»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր