211652_close_icon
views-count1222 դիտում article-date 16:29 12-02-2022

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 223 դեպք է գրանցվել, կա 1 մահ

Փետրվարի 12-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք է գրանցվել. այդ թվում` երեխաներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Կատարվել է 497 թեստավորում,գրանցվել մահվան 1 դեպք։ Բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 47 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու նպատակով:

ԱՆ-ն հորդորում է, որպեսզի հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչև 16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչեւ 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Նմանատիպ նյութեր