211652_close_icon
views-count1636 դիտում article-date 16:42 12-02-2022

Եթե Ռուսաստան-Արևմուտք բախումը տեղի ունենա, իրավիճակը կտրուկ սրվելու է նաև մեր մոտ. Արման Աբովյան

Ուկրաինական ուղղությամբ լարվածությունը հասել է շատ վտանգավոր զարգացումների շեմին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը.

«Ուղիղ ռազմական բախումը կարծես թե անխուսափելի է,եթե իհարկ է հակամարտող կողմերը վերջին պահին <<զադնի>> չտան։

Սակայն ռուսները և ամերիկացիները ցուցադրում են համառություն և հետնահաջի չեն պատրաստվում գնալ ։

Պարզ է ,որ Ուկրաինան այս պարագայում ընդամենը մարտադաշտ է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման ընթացքում։  

Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ եթե այնուամենայնիվ Ռուսաստան/Արևմուտք բախումը տեղի ունենա ապա իրավիճակը կտրուկ սրվելու է ԱՆՊԱՅՄԱՆ նաև մեր մոտ։

Այսինքն Թուրքիան և Ադրբեջանը միանշանակ կգնան իրավիճակի կտրուկ սրացման նաև արցախահայաստանյան ուղղությամբ։

Ինչու՞։

Շատ պարզ պատասխան։

1֊Թուրքիան ՆԱՏՕ ի անդամ է և բազմիցս հայտարարել է ,որ հարկ եղած դեպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ սատարելու է հավաքական արևմուտքի  հակառուսական քայլերին։

2֊Ռուսուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք֊ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ,քանզի ըստ իրենց հաշվարկների մինչև ռուսները և ամերիկա֊եվրոպացիները զբաղված կլինեն ուկրաինական ուղղությամբ ,սրանք <<մուղամով>> փորձ կանեն հարվածել հայ֊արցախյան ուղղությամբ։

Այստեղից մի պարզունակ եզրակացություն,եթե փաշինյնանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ  (մնացած  հատկություններից իրենք իսպառ զրկված են,դա արդեն պարզ է) ապա պետք է դադար տան բոլոր հակահայական և ապազգային <<զիլիբիլիներին>> թուրքերի և ադրբեջանցիների հետ և ՇՏԱՊ պատրաստավեն ամենավատ տարածաշրջանային սցենարների»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր