211652_close_icon
views-count1247 դիտում article-date 17:08 12-02-2022

Շվեյցարիան կոչ է արել քաղաքացիներին խուսափել Ուկրաինա այցելություններից

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն:

Հայտարարությունը տեղադրված է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում:

«Խորհուրդ չի տրվում այցելել Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերով, որոնք հրատապ բնույթ չունեն: Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում այցելել այդ երկրի որոշ շրջաններ»,- ասվում է հայտարարության մեջ: ԱԳՆ-ից հայտնել են, որ այս ամենը բխում է դիվանագիտական գերատեսչության կողմից իրադրության վերլուծության արդյունքներից:

Նմանատիպ նյութեր