211652_close_icon
views-count46624 դիտում article-date 19:04 11-02-2022

2 օր շարունակ Մարտունու և Եղեգնաձորի ճանշինականների գերազանց աշխատանքի արդյունքում Վարդենյաց լեռնանցքը դարձել է անցանելի. ճանշինականները աշխատել են 24 ժամ, այդ թվում՝ բքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  2 օր է, Գեղարքունիքի մարզից  դեպի Վայոց  Ձորի մարզ ճանապարհահատվածի՝ ժողովրդին հայտնի Վարդենյաց  (Սելիմ) լեռնանցքում Մարտունու և  Եղեգնաձորի Ռաֆէլգրիգ ՓԲԸ ճանշինի ծառայողները հսկայական աշխատանքներ են կատարել նշված 45 կիլոմետրանոց ճանապարհահատվածում, ինչի շնորհիվ երթևեկությունը անցանելի է դարձել:

Մարտունու և Եղեգնաձորի Ռաֆէլգրիգ ՓԲԸ  Ճանշինականները  2  օր շարունակ հատուկ տեխնիկաներով հեռացրել են ճանապարհից մոտ 2-3 մետր բարձրության  ձյան շերտը:

Աշխատանքները ճանշինականները կատարել են մեծ դժվարությամբ, քանի որ որոշ հատվածներում իր սև գործն է արել նաև բուքը: Ճանապարհը մաքրելուց հետո ուժեղ բուքը այն նորից լցնում էր ձյան շերտով:

Հիմա շնորհիվ ճանշինականների՝  ճանապարհը  անցանելի է: Մնում է որոշ վայ վարորդներ իրենց ականջներին օղ անեն ու նշված ճանապարհահատվածով երթևեկեն ձմեռային անվադողերով, իսկ այդ մասին օրեր շարունակ զանգվածային լրատվամիջոցներով հայտարարություններ են տարածում Արտակարգ իրավիճակների  նախարարությունն ու ՀՀ ոստիկանությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր