211652_close_icon
views-count1318 դիտում article-date 10:22 11-02-2022

Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պատերազմ տեսած սերունդն այսօր, առավել քան երբեւէ, մոտիվացված է կենսունակ պետություն կառուցելու: Յուրաքանչյուրը հասկանում է, որ մեր ազգային հարստությունն ու ռեսուրսները վատնելու իրավունք չունի, ամենաթանկը՝ իր ժամանակը պարապ վատնելու իրավունք չունի, գրված ու չգրված օրենքները շրջանցելու հնարավորությունից զրկված է այլեւս, մշակովի հողերն անվար թողնելը դավաճանություն է:

Պատերազմից հետո բոլորս հասկացանք, որ երկիրը միայն ուժեղացնելով կարող ենք պահել, հակառակ դեպքում «ոտնատակ» կլինենք աշխարհով մեկ մեկնարկած գոյության պայքարի, կենսական ռեսուրսների հետեւից խելահեղ վազքի անվերջ մարաթոնում: Իսկ այսօր դրա համար հավասարապես պետք են որակյալ ծրագրավորողն ու գյուղատնտեսը, փականագործն ու բժիշկը, ուսուցիչն ու վարորդը…

2020 թվականից հետո ավելի ուժգնությամբ ընկալվեց ընտանիքի արժեքը՝ նպատակային ապրելու եւ երկրի համար արժանի սերունդ մեծացնելու, ամուր ընտանիք ունենալու հրամայականը: Վերջապես՝ առավել քան երբեւէ, այսօր ենթագիտակցականից դուրս հորդեց կյանքի արժեքի գիտակցումը, ապրողներիս համար երկնային ճամփան բռնած շուրջ 4000 հերոսների պատգամով մեր հողի վրա արժանապատիվ քայլելու պարտավորության զգացումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր