211652_close_icon
views-count1358 դիտում article-date 21:57 10-02-2022

Հայաստանի բռնքամարտի հավաքականը սկսել է պատրաստվել Երևանում անցկացվելիք ԵԱ-ին

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Մասնակցում է 27 մարզիկ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Այս հավաքով Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականը սկսել է նախապատրաստվել մայիսի 21-ից 31-ը Երևանում անցկացվելիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Մարզիկները պատրաստվում են նաև Խորվաթիայում անցկացվելիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդական առաջնությանը պատրաստվող մարզիկներից մի քանիսը փետրվարի 14-ից 19-ը Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Միջազգային մրցաշարի կմասնակցի նաև կանանց հավաքականը: Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմը փետրվարի 19-ից 28-ը հանդես կգա Բուլղարիայում անցկացվելիք Ստրանջայի մրցաշարում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր