211652_close_icon
views-count9141 դիտում article-date 12:06 10-02-2022

Նոր վանդալիզմ Դավթաշենում․ մատղաշ ծառեր են հատվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի 41 շենքի բնակիչներից, որ գիշերը ինչ-որ վանդալներ շենքի դիմացի տարածքում հատել են երկու ծառ։

Ըստ բնակիչների՝ այս գործընթացը դարձել է շարունակական։ Նման մի դեպք էլ արձանագրվել էր 2021-ին, երբ կրկին մի առավոտ բնակիչները պարզել էին, որ երկու տարեկան ծառ է հատվել։

Թե ինչն է առաջնորդում ուղեղները թափած ստահակներին, կփորձենք պարզել առաջիկայում, մինչ այդ հրավիրում ենք քաղաքապետարանի, թաղապետարանի և իրավապահների ուշադրությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր