1662 դիտում
10:01 10-02-2022
Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայկական հուշարձանները․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Պատերազմից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում Արցախի՝ իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքներն ու հուշարձանները։ Ու այս հարցում Բաքուն միջոցների մեջ խտրություն չի դնում։ Դրա համար մեծ գումարներ են ծախսում, հատուկ պատմություններ են հորինում աղվանների կամ ալբանների առասպելական մշակութային արժեհամակարգի մասին։ Եվ դրանց համատեքստում ուդիական համայնք են մեջտեղ բերել, թե իբր Արցախի վանքերն ու հուշարձանները պատմականորեն նրանց են պատկանել, և այդպես շարունակ։
Հակառակորդի սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ դեպքեր են գրանցվում, որ հայկական եկեղեցիներն ուղղակի քանդվում և ավիրվում են։ Օրինակ՝ BBC-ի թղթակիցն անցյալ տարի նյութ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կարճ ժամանակահատվածում անհետանում։ Թվում էր, թե Ադրբեջանի այս հանցագործ պահվածքը մեծ ռեզոնանս է առաջ բերելու, բայց, ի զարմանս բոլորիս, ոչ մի լուրջ և համարժեք արձագանքի չի արժանանում պետական մակարդակով։ Բարձրաձայնողները սոսկ անհատներ կամ հասարակական կազմակերպություններ են:
Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Փաշինյանը ենթադրաբար Հայաստանի միջազգային գործընկերների հետ շփումների մեջ է եղել, հանդիպումներ է ունեցել ու, ըստ այդմ, բազմաթիվ առիթներ են եղել, որոնց ժամանակ վերջինս կարող էր բարձրաձայնել, միջազգային հանրության ու տարբեր ատյաննների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժառանգության հետ։
Բայց դրա փոխարեն Փաշինյանը նախընտրել է միայն խաղաղության դարաշրջանի ու դրա պայծառ հեռանկարների մասին խոսել՝ փորձելով ամեն կերպ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից իրագործվող ցեղասպան քաղաքականությունը։ Ինչպես ասում են՝ անպատժելիությունը ծնում է նոր ու ավելի դաժան հանցագործություններ։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ։ Դրա համար էլ Բաքուն, տեսնելով, որ հեշտորեն մարսում է իր հանցագործությունները, ավելի ագրեսիվ կերպով է ձեռնամուխ լինում մշակութային ցեղասպանության իրագործմանը՝ փորձելով սկսածն ավարտին հասցնել։ Հիմա էլ հատուկ հանձնաժողով են ստեղծել, որ հայկական գրությունները Արցախի հուշարձաններից վերացնեն ու ընդհանրապես ջնջեն հայկական հետքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Շուշին հռչակել են իրենց մշակութային մայրաքաղաքը ու դրա հետ կապված հատուկ միջոցառումներ են նախատեսում ձեռնարկել, իհարկե՝ ոչ։
Այս քայլով ամբողջովին պարզ է դառնում հակառակորդի իրական նպատակը՝ ամբողջությամբ վերացնել հայկական պատմությունը, իսկ դրա փոխարեն արհեստական ու խեղաթյուրված, կեղծ փաստերի հիման վրա նոր պատմություն կառուցել ու հրամցնել միջազգային հանրությանը։ Այդպես եղել է միշտ, սակայն ստացել է համարժեք արձագանք, իսկ հիմա, երբ ավելի է լկտիացել թշնամին, ընդհանրապես հակազդեցության չի հանդիպում: Ու այս համատեքստում է տեղավորվում այն իրողությունը, որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախից օկուպացված տարածքներում տարբեր մշակութային կառույցների ստեղծմանը, որ հետո դրանց շուրջ միֆեր հյուսվեն, թե դարերի պատմություն են ունեցել։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մշակութային ցեղասպանությունը գլուխ բերելու համար Ադրբեջանը գործի է դնում իր խավիարային դիվանագիտության ողջ զինանոցը՝ փորձելով կաշառել տարբեր գործիչների ու պաշտոնյաների, որպեսզի հանկարծ այդ թեման չդառնա միջազգային հանրության ուշադրության առարկա։ Սակայն ցավալի է, որ պատերազմից հետո հայաստանյան պետական մարմիններից միայն ՄԻՊ Արման Թաթոյանն է անհրաժեշտ ծավալով բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման հանցագործ քայլերի մասին։ Եվ քանի որ հայ հանրությունը շատ զգայուն է այս թեմայի շուրջ, ու Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցող հանցագործություններին համապատասխան գնահատական չտալը վերջերս ավելի սուր է ընկալվում, ԱԳՆ-ն հազիվ հանդգնել է ինչ-որ ձևով պատասխանել՝ նշելով, թե հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը։
Բայց եթե թեման ավելի խորքային ենք դիտարկում, ապա ԱԳՆ-ի արձագանքն ավելի շատ ոչ թե պատասխան է, այլ ձևական հայտարարություն, որն արվել է հանրության շրջանում կրքերը հանգստացնելու համար։ Իսկ իրական պատասխանը կլիներ այն, որ իշխանությունները պարբերաբար պատմական ու փաստական հիմքերի վրա ներկայացնեին, թե իրականում ինչ է կատարվում Արցախում, ինչպես է Ադրբեջանն անպատիժ կերպով ոտնահարում միջազգային նորմերն ու էթնիկ ատելության հողի վրա շարունակում իր հանցագործությունները։ Առավել ևս, որ նույնիսկ ԱԳՆ բավականին թույլ հայտարարությունը հիստերիայի մեջ է գցել ազերիներին: Սակայն մյուս կողմից էլ հասկանում ես, որ դժվար է ինչ-որ բան ակնկալել գործող իշխանություններից, քանզի նրանք հազիվ թե ունակ են հայության շահերը պաշտպանել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1168 դիտում
14:34 27-01-2024
Ադրբեջանցի բարբարոսները ոչնչացնում են օկուպացված հայկական հուշարձանները. ANCA
5438 դիտում
19:30 18-07-2016
Թուրքիայում ոչնչացնում են Աթաթուրքի հուշարձանները
1356 դիտում
10:40 10-04-2021
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը