211652_close_icon
views-count2731 դիտում article-date 10:29 09-02-2022

«Սահմանը բացելը» բնավ «էժան ապրանք» չի ենթադրում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հանրության մեկ այլ հատվածի համար Արցախի մեծ մասի կորուստն ու հետեւանքները բացատրելիս ստիպված ենք լինում փոքր-ինչ, այսպես ասած, նյութականացված խոսել, այն է՝ ինչ ջրային պաշարներ, քանի ՀԷԿ-եր, տարեկան քանի տոննա հացահատիկ, գյուղատնտեսական նշանակության ինչ հողատարածքներ, ինչ կարեւորության քարանձավներ ու էկոհամակարգեր կորցրինք եւ այլն։

Հիմա հենց ա՛յս համապատկերում փորձենք անդրադառնալ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, դրա առաջ քաշվող տարբերակներին։ Գիտենք՝ ամենաառաջին ու գխավոր թեզը, որ շրջանառվում է, էժան ապրանքի ներմուծմանն է վերաբերում։ Արդյոք այդպե՞ս կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Թուրքիան տարբեր մաքսային միությունների երկրներ են։ Առաջ անցնելով ասենք՝ բնականաբար, նախնական պատասխանը, որ կհնչի, մոտավորապես հետեւյալն է՝ իսկ մինչեւ հիմա էժան չէ՞ր, այսուհետ էլ այսպես կլինի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր