211652_close_icon
views-count23561 դիտում article-date 23:58 08-02-2022

Ավտովթար Արմավիրի մարզում. 42–ամյա վարորդը, Mercedes-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է ջրատարում. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արսեն Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկունք  գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Կամո Պետրոսյանն ու Էրիկ Գալստյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր