211652_close_icon
views-count1729 դիտում article-date 22:52 08-02-2022

Հայաստանի վերաբերյալ Լուկաշենկոյի արտահայտած «մտքերը» ստորացուցիչ լինելուց բացի պարունակում էին նաև հստակ գնահատական և ուղերձ. քաղաքագետ

Վ. Սոլովյովին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Ա. Լուկաշենկոյի արտահայտած «մտքերը» ստորացուցիչ լինելուց բացի պարունակում էին նաև հստակ գնահատական և ուղերձ, որ ՀՀ-ն կորցրել է ինչպես ինքնակառավարվելու ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ, այնպես էլ ինքնուրույն որոշումներ ընդունելու ԻՐԱՎՈՒՆՔԸ:

Այս ուղերձներն ու գնահատականները վերջին ժամանակաշրջանում մեզ մշտապես տրվել են արցախյան հիմնախնդրի շրջանակում ուղղակի և անուղղակի դերակատարում ունեցող բոլոր պետությունների կողմից, որոնք արտահայտված են եղել մի դեպքում համագործակցության որակով և մեր նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ, իսկ մյուս դեպքում բաց խոսքով, կամ բոլորը միասին (օր. Բելոռուս):

Մեծագույն մոլորություն և ինքնախաբեություն է այս ամենի պատճառները փնտրել մեզնից դուրս, իսկ փրկությունը՝ «ճիշտ» արտաքին վեկտորի ընտրության մեջ: Յուրաքանչյուր համակարգ (այդ թվում՝ մարդը) ինքն է միակ պատասխանատուն իր նկատմամբ վերաբերմունքի և իր հետ փոխգործակցության որակի համար:

Պետության կայացման և ինքնիշխանության բարձրացմանն ուղղված առաջին քայլը պետք է լինի քաղաքական նոր և արդյունավետ ինստիտուտների ձևավորումը, որի նպատակներն ու խնդիրները էականորեն կտարբերվեն առկաներից:

Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նմանատիպ նյութեր