211652_close_icon
views-count1586 դիտում article-date 19:36 08-02-2022

RETA-ն կոչ է արել Կուրտ Զումային դատել կատվի հետ դաժան վարվելու համար և հեռացնել Ֆրանսիայի հավաքականից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենդանիների իրավունքների պաշտպանության RETA կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ «Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զումայի վերաբերյալ:
 
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ֆուտբոլիստը հարվածում է իր կատվին: Զուման արդեն ներողություն է խնդրել, ակումբը հետաքննություն է անցկացնում: Ոստիկանությունը չի հետաքննելու միջադեպը:
 
«Նա պետք է դատարանի առջև կանգնի: Երկու կատուներին, որոնք գտնվում են նրա հոգատարության ներքո, պետք է անմիջապես վերցնել և այլ վայր տանել, որտեղ նրանց հանդեպ բարի կգտնվեն: Մի բան, որը Զումային պակասում է:
 
Հուսով ենք, որ խաղացողին կհեռացնեն Ֆրանսիայի հավաքականից», նշված է կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր