211652_close_icon
views-count24718 դիտում article-date 17:33 08-02-2022

Հայաստան վերադարձած չեմպիոններին ու մարզիչներին դիմավորողների շարքում էր նաև Եվրասիայի չեմպիոն Սերգո Ասրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 7-ին, «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին քիքբոքսինգի Ռուսաստանի բաց առաջնությունում 4 ոսկե մեդալ նվաճած հայ չեմպիոններին և  նրանց մարզիչներին:  
 
Դիմավորողների թվում էր նաև քիքբոքսինգի հայտնի մարզիկ, երևանցի Սերգո Ասրյանը: Վերջինս Հայաստանի ևս 7 մարզիկների հետ միասին մասնակցել էր հունվարի 23-26-ը կայացած Եվրասիայի առաջնությանը: Մեր տղաներից յոթը մրցաշարում գրավեցին 1-ին տեղը և հռչակվեցին չեմպիոն:
 
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Սերգո Ասրյանն ասաց. «Ինձ համար սա բարդ փուլ էր, քանի որ առաջին անգամ էի մասնակցում: Ուրախ եմ, որ հաղթանակած դուրս եկա ռինգից: Խոսք էի տվել, որ հաղթանակս նվիրելու եմ արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին և ուրախ եմ, որ խոստումս կատարեցի, քանի որ այդ առյուծ ու խիզախ տղաների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հանգիստ քայլել»:
 
Մեր չեմպիոն մարզիկները հայտնեցին, որ ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի բարձր պահեն Հայաստանի պատիվը միջազգային նոր մրցաշարերում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 4-ից 6-ը Մոսկվայում կայացել էր քիքբոքսինգի K1 ոճի Ռուսաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները:
 
Հայաստանից մասնակցել էին Հայաստանի ազգային, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան՝ նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ:
 
Մրցաշարին մասնակցող 4 հայ մարզիկները ցուցադրել էին հարյուր տոկոսանոց արդյունք. վստահ հաղթանակներ տանելով մրցակիցների նկատմամբ, նրանք իրենց քաշային, տարիքային կարգերում զբաղեցրել են առաջին հորիզոնականները և հռչակվել չեմպիոն:
 
Մեր չեմպիոններից Նարեկ Գևորգյանը ճանաչվել էր մրցաշարի լավագույն տեխնիկա ցուցադրած մարզիկ:
 
Մրցաշարից մասնակցել էին ավելի քան 300 մարզիկ՝ Ռուսաստանի 35 քաղաքներից և շրջաններից:
 
Երեկ՝ փետրվարի 7-ին, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել էր չեմպիոններին և նրանց մարզիչներին:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեր պատվիրակները նշել էին, որ հպարտությամբ են վերադարձել հայրենիք և այս բացառիկ հաղթանակը նվիրում են Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահող հայ զինվորներին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր