211652_close_icon
views-count1167 դիտում article-date 16:42 08-02-2022

Չինաստանը դեմ Է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

Եվրամիությունում ՉԺՀ-ի ներկայացուցչությունը հանդես Է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ եւ անօգուտ Է համարում համապատասխան ջանքերը, որոնք գործադրվում են իբր գլոբալ անվտանգության ապահովման համար: Այդ մասին ասված Է փետրվարի 8-ին գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովելու աշխարհի անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծված Է այնտեղ: Փաստաթղթի համաձայն՝ դաշինքի նման փորձերը «սոսկ նպաստում են քաղաքական բլոկների ստեղծմանը եւ ռազմական ոլորտում դիմակայության առաջացմանը»:

«Մենք ՆԱՏՕ-ին կոչ ենք անում հրաժարվելու սառը պատերազմի մտածողությունից եւ գաղափարախոսությունից, հանդես բերելու հարգանք մյուս երկրների ինքնիշխանության, անվտանգության եւ շահերի նկատմամբ, նրանց քաղաքակրթությունների, պատմության եւ մշակույթների առանձնահատկությունների նկատմամբ»,- ասված Է հայտարարության մեջ: «ՆԱՏՕ-ն սառը պատերազմի ծնունդն Է,- նշված Է այնտեղ:- Չինական կողմը գտնում Է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարելի ապահովել ռազմական միավորումների բռնի ընդլայնմամբ»: Հայտարարության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «պետք Է գործադրի ավելի շատ ջանքեր միջպետական վստահության ամրապնդման համար, ինչպես հարկն Է պաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»:

Փետրվարի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, թե Չինաստանի եւ ՌԴ-ի համատեղ հռչակագիրը՝ Պեկինում երկու երկրների ղեկավաների հանդիպման արդյունքներով իբր հարկ Է համարել «պաշտպանական դաշինքների վերաբերյալ «ինքնուրույն ընտրություն անելու ինքնիշխան երկրների իրավունքը բացառելու փորձ: Նա ընդգծել Է, որ «դաշինքի դռները մնում են բաց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր