211652_close_icon
views-count2401 դիտում article-date 22:42 07-02-2022

Անվայել պահվածքի համար պաշտոնանկ է արվել «Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը

Ամստերդամի «Այաքսը» հայտարարել է Մարկ Օվերմարսին մարզական տնօրենի պաշտոնից հեռացնելու մասին:
 
Ակումբը հայտնել է, որ Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին հեռացնելու պատճառ է դարձել կին գործընկերներին անվայել հաղորդագրություններ ուղարկելը:
 
Մասնավորապես, կանանցից մեկը հայտնել է, որ Օվերմարսն իրեն անվայել բնույթի հաղորդագրություններ է ուղարկել, իսկ մեկ անգամ՝ առնանդամի պատկերով լուսանկար:
 
Օվերմարսը «Այաքսի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականը:

Նմանատիպ նյութեր