211652_close_icon
views-count1759 դիտում article-date 22:00 07-02-2022

N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

N զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։

Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ 

​ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների:


 

Նմանատիպ նյութեր