211652_close_icon
views-count1124 դիտում article-date 14:22 07-02-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Փետրվարի 5-ին, ժամը 07.05-ին, Երևանի Էրեբունու և Մուրացանի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 4-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիաիկ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սեբաստիաիկ փողոցում իրար են բախվել երկու «Օպել», «Աուդի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ագարակ-Բյուրական ճանապարհի 1-ին կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 21-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց Վիանո» և «Լադա Լարգուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Լարգուսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 17.00-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, ինչից հետո բախվել է մայթեզրին կայանված «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաների. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Կրայսլերի» 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 9-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ «ԶԻԼ ՄՄԶ»-ի. «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աթենքի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 00.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երեք ուղևորները և «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Հունդայի» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր