211652_close_icon
views-count1536 դիտում article-date 17:12 06-02-2022

«Հատուկ մանկավարժությունը որպես արվեստ». մասնակիցնրը կստանան ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի և «Մայրի» ԿՀ վկայական

Դասընթացը նախատեսված է ապագա մանկավարժների, հատուկ մանկավարժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների, ցանկաած սոցիալական մասնագիտության տեր մարդկանց համար։

Դասընթացի նպատակն է ներկայացնել մասնակիցներին մարդու այն ամբողջական պատկերը, որի վրա կհենվեն մանկավարժությունը, բուժական մանկավարժությունը և սոցիալական թերապիան:

Մասնակիցները կունենան բացառիկ հնարավորություն տարբերակել և գնահատել մարդու վրա արվեստի ներգործությունը. սովորել, թե ինչպես կարող է մարդը արվեստի միջոցով ճանաչել ինքն իրեն ու բացահայտել իր հնարավորությունները։

Այս դասընթացով մենք վերջապես կսկսենք մասնագետների պատրաստման մեր մեթոդի կիրառումը։

Տեսություն և արվեստ։ Ամբողջական մարդու պատկեր, որի վրա հիմնվում է մարդու զարգացման հետ կապված ցանկացած մասնագիտություն։  Կտրվեն նաև հատուկ մանկավարժության հիմունքները, որոնց կարիքն ունի մեր ժամանակներում նույնիսկ սովորական մանկավարժը։

Դասընթացի ավարտին մասնակիցնրը կստանան ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի և «Մայրի» ԿՀ վկայական։

Դասընթացը կազմակերպել  են  ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի և «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի կողմից։

Դասընթացը կվարեն`

Զարուհի Մանուկյան/մանկավարժություն/հատուկ մանկավարժություն
Սերգեյ Բաբայան /մարդաբանություն
Լուսինե Վեհապետյան/ նկարչություն/դիզայն
Հռիպսիմե Շահինյան/բեմական արվեստ
Արաքս Հովակիմյան/երգչախումբ
Ընդհանուր տևողությունը՝ 120 ժամ (6 ամիս):
Արժեքը՝ ամսական 20․000 դրամ:
Ուսանողները կստանան 25% զեղչ, ԵՊՀ ուսանողներ՝ 50% զեղչ։

Գրանցվելու կամ մանրամասների համար կարող եք զանգահարել 099 210737 հեռախոսահամարով։

Դասընթացը կմեկնարկի փետրվարի 19-ից «Մայրի» ՀԿ կենտրոնում:
 

Նմանատիպ նյութեր