211652_close_icon
views-count2897 դիտում article-date 12:52 06-02-2022

Սա մեծ կորուստ է մշակույթի համար և ընդհանրապես հայ ազգի համար. Արմեն Էլբակյանը` Արթուր Գրիգորյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Այն, ինչ որ արեց Արթուր Գրիգորյանը, մեծ հեղափոխություն էր երգարվեստի ասպարեզում: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը` խոսելով կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասին:

«Ե΄ւ երգի թատրոնը ստեղծելը, ե΄ւ ամբողջ գործունեությունը, դա մի մեծ, տաղանդավոր եւ համարձակ մարդու արարքներ էին, որի հետեւանքով ստեղծվեց դպրոց: Ես չեմ կարող ասել, որ գույն պակասեց, ես կարող եմ ասել, որ մի մեծ մարդ հեռացավ մեզանից եւ կարծես ամփոփեց ժամանակը: Նրա ներդրումը մշակույթի ոլորտում շատ մեծ է: Իրոք, սա մեծ կորուստ է մշակույթի համար եւ ընդհանրապես հայ ազգի համար»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին,  մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր