211652_close_icon
views-count4473 դիտում article-date 23:16 05-02-2022

Իմ ժողովուրդը ժեխ չի´. Գուրգեն Վարդանյան

Իմ ժողովուրդը ժեխ չի՛: 
Գուցե հաջորդ սերունդը չհիշի, բայց այս սերունդի հիշողության մեջ դեռ թարմ է նախորդ տասնամյակի գաղջ մթնոլորտը, այն որ այսօր այդ գաղջահոտին երանի ենք տալիս, դա դեռ չի նշանակում, որ այն ժամանակվա գաղջությունը մոռացվել է։ Ուղղակի այնպես ստացվեց, որ ցեխից դուրս եկանք, ցեռի մեջ ընկանք։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գուրգեն Վարդանյանը:

Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց։

Որովհետեւ մարդիկ դիմանում էին գաղջությանը մտածելով, որ շուտով կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները եւ նոր ղեկավար կգա, եւ այդ հույսը սկսեց իրականանալ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակումով։ Կարեն Կարապետյանը թարմություն ու դռայվ բերեց երկիր, մարդկանց մոտ սկսեց ապագայի հանդեպ հույս արթնանալ։

Սահմանադրական բարեփոխումների ժամանակ Սերժ Սարգսյանը ասաց, որ չի հավակնում դառնալ Հայաստանի վարչապետ, բայց 2018թ.֊ին պարզվեց, որ լավ էլ հավակնում է։

Բնական է, որ գաղջից հոգնած ժողովուրդը՛ իրեն խաբված զգալով, ընդվզեց։ Այո՛, այդ ընդվզման արդյունքում ճակատագրական սխալ կատարեց եւ իշխանությունը փոխանցեց արևմտյան ուժերին, բայց միթե 30 տարի կիսաբաց լուսամուտների եւ դժբախտ երաջանկության վրա նստեցված ժողովուրդը պարտավոր էր այնքան քաղաքականապես կրթված լիներ, որ գիտակցեր լավ կոծկված գունավոր հեղափոխության հետեւանքները։ Մի՞թե բազմատեսակ եւ բազմագույն արևմտյան ՀԿ֊ները եւ աղանդները վերջին 15֊20 տարում ազատորեն չեն քարոզել ու դեգրադացրել այդ ժողովրդին, միթե պետությունը որեւէ բան արել է այդ ՀԿ-ների եւ աղանդների քարոզից իր ժողովրդին պաշտպանելու համար։

Մի՞թե վերջին 30 տարում ժողովրդին չեն նսեմացնել' համատարած ընտրակաշառք բաժանելով, եւ մարդկանց սովորեցրել են, որ իրենց որոշումը ոչինչ չի որոշում, հետեւաբար իրենք պատասխանատու էլ չեն իրենց որոշման համար, միեւնույնն է լինելիքը լինելու է։

Այո՛, ժողովուրդը սխալվեց, բայց դուք ամեն ինչ արեցիք, որ ժողովուրդը չսխալվելու հնարավորություն չունենա։

Իսկ այսօր ժողովրդին այդ վիճակին հասցրած մարդիկ կանգնել ժողովրդին《ժեխ》են անվանում, մեղադրում հարենասեր չլինելու մեջ, երբ Ռանչպարների կանչի փոխարեն դժբախտ երջանկություն էիք նկարում կարծում էիք, որ դրանով հայրենասիրություն եք տարածում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր