211652_close_icon
views-count36774 դիտում article-date 19:57 05-02-2022

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բախվել են Renault-ը, Mazda-ն, Nissan-ը, Opel-ն ու Volkswagen-ը. ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 12:55-ի սահմաններում, Իսակովի պողոտա և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գայանե Ս.-ի վարած Renault մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Գոռ Խ.-ի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչներ, 66-ամյա Ոսկան Գ.-ի վարած Nissan մակնիշի, 42-ամյա Էդիկ Բ.-ի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանի Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Զոհրապ Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սամվել Կոստանդյանը, Սամվել Հակոբյանը, Ռուսլան Միզրոյանն ու Վարդան Նիկոլյանը:
 
Պարեկների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդունքում ճանապարհը մնացել է երթևեկելի, հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չէին կայանում վթարի վայրում:
 
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:
 
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ
 
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր