211652_close_icon
views-count3371 դիտում article-date 10:52 05-02-2022

Ուկրաինայի «պատին» հանդիպած ռուս-թուրքական գործընկերությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ունեցած լարված հարաբերությունների համապատկերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիեւ եւ այդ երկրից հնչած պաշտոնական հայտարարությունները Մոսկվային առնվազն մտորելու տեղիք պետք է տան: Էրդողանի այցի նախօրեին արդեն Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը կտրուկ ձեւակերպումներ էր պարունակում իր՝ վերջին շրջանի գործընկերոջ հասցեին: «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը եւ հանդես է գալիս միջազգային իրավունքին համապատասխան Դոնբասի խնդրի խաղաղ կարգավորման օգտին»,- ասված էր հայտարարության մեջ: 

ՌԴ-Ուկրաինա լարված հարաբերությունների պայմաններում Թուրքիայի գործողությունները խոսուն փաստերն են այն բանի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Անկարան կմոռանա Մոսկվայի հետ ունեցած գործընկերային հարաբերությունների մասին: Սա է փաստում նաեւ այն, որ օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի խոշոր գործողություններ եւ օդային հարվածներ տեղի ունեցան: Անկարան օգտվեց առիթից, որ Մոսկվայի ուշադրությունն ավելի շատ դեպի Ուկրաինա է սեւեռված, եւ գործողություններ սկսեց ռուսական զորքերի հետ Սիրիայում ունեցած շփման գծում:

Այս միտումն առանձնակի դիտարկելու կարիք ունեն նաեւ հայկական պետությունները, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մեր սահմաններն էլ վերածվել են ռուս-թուրքական ներկայության շփման գծերի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր