211652_close_icon
views-count3501 դիտում article-date 14:12 04-02-2022

Կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը

Կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Խոր ցավով տեղեկացանք, որ 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական պարգևների արժանացած վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում պարոն Սնխչյանի ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր