211652_close_icon
views-count2586 դիտում article-date 10:48 04-02-2022

Պատերազմը կարող է խանգարել ռուսական գազի մատակարարմանը Եվրոպա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Էներգակիրներով հարուստ բոլոր երկրները, Քաթարից մինչեւ Ադրբեջան, խոստացել են արտակարգ իրավիճակներում գազ առաքել Եվրոպա: Սակայն նրանք արդեն սկսում են գիտակցել, որ չեն կարող փոխարինել գլխավոր մատակարարին՝ Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը: Ինչպես պնդում են փորձագետները, այլընտրանք չկա: Խտացված բնական գազի մատակարարման ուղիների փոփոխությունը կարող է ճգնաժամ առաջացնել Ասիայում, իսկ ՌԴ-ին մեկ մատակարարը, ինչպիսին Քաթարն է, չի կարող փոխարինել:

Ուկրաինայի շուրջ շարունակվող լարվածությունը եւ զինված հակամարտության սպառնալիքը, որը կդադարեցնի էներգակիրների մատակարարումները Եվրոպա, վերջին շաբաթների ընթացքում մթագնել են իրավիճակը գազի շուկաներում՝ առաջացնելով գների կտրուկ տատանումներ: Պատերազմը կարող է խանգարել ռուսական գազի մատակարարմանը, որը մեծ ծավալներով մղվում է Եվրոպա, որի մեկ երրորդը, ի դեպ, անցնում է Ուկրաինայի տարածքով։

Մատակարարման խափանումների ռիսկը նվազեցնելու համար ԵՄ-ն բանակցություններ է վարում խոշոր արտադրողների հետ՝ փնտրելով գործընկերություն՝ պատրաստ լինելով նույնիսկ վառելիքի փոխանակում կատարել ասիական երկրների հետ, որոնք ԵՄ-ից երկու անգամ մեծ շուկա ունեն: Վերջերս Եվրոպան ստացավ խտացված բնական գազի մի քանի խմբաքանակ: Տաք եղանակին զուգահեռ դա նույնպես օգնեց մեղմել դեֆիցիտը: Բայց Եվրոպան իր սպառած գազի ավելի քան մեկ երրորդը Ռուսաստանից է ստանում: Եթե ԵՄ-ն սկսի գնել այդ վառելիքը այլ տեղից, ապա ճգնաժամը կարող է տարածվել նաեւ մյուս տարածաշրջաններում»:

Մանրամասն՝ թերթի յասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր