1220 դիտում
09:01 04-02-2022
ՔՊ-ականները խուսափում են խոսել նախագահի իրենց թեկնածուի մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից: Կուսակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գոհունակությամբ նշեցին, որ կարողացել են բոլորի համար քիչ թե շատ ընդունելի ու ընկալելի թեկնածու առաջադրել: Ի տարբերություն ՔՊ կուսակցության՝ խորհրդարանական համանուն խմբակցության անամները, սակայն, մեծամասամբ հրաժարվում են Խաչատուրյանի մասին կարծիք հայտնել:
Երկու օր անընդմեջ «Ժողովուրդ» օրաթերթը ջանքեր գործադրեց՝ իմանալու համար ՔՊ-ական պատգամավորների կարծիքը հանրապետության ապագա նախագահի մասին, բայց ապարդյուն: Իշխող խմբակցության անդամներն ամենատարբեր պատճառաբանություններով ՀԱԿ արդեն նախկին անդամի մասին ո՛չ լավը, ո՛չ էլ վատն ասել չեն ցանկանում: Տպավորություն է, թե ՔՊ-ականներն այդքան էլ համաձայն չեն նրա թեկնածությանը, պարզապես սուսուփուս, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համաձայնել ու առաջադրել են նրա թեկնածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կուսակցության վարչության կազմը որպես վարչապետի թեկնածու քննարկել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի, ինչպես նաեւ մի քանի կանանց թեկնածությունը: Սակայն ՔՊ խմբակցությունը ոչնչից տեղյակ չի եղել. վերջում հայտնել են կայացված որոշման մասին:
Ի դեպ, նախագահի պաշտոնի համար դիտարկվող կանայք եղել են թե՛ իշխանության ներսից, թե՛ ՔՊ-ի հետ կապ չունեցող անձինք: Հավելենք, որ նախագիծն արդեն մուտք է արվել խորհրդարան, սակայն քննարկման օրը դեռ հայտնի չէ: Սահմանադրությանը հղում անելով՝ նշենք, որ այն կքննարկվի փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած հատվածում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2105 դիտում
10:51 05-11-2019
Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ․ մանրամասներ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»
622 դիտում
07:12 20-03-2024
Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել. «Ժողովուրդ»
2166 դիտում
14:34 11-07-2020
Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. հոգեւորականը՝ նախարարին
Այս բաժնից
20410 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին