211652_close_icon
views-count2101 դիտում article-date 21:36 03-02-2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ հունվարի 14-ին։

Նմանատիպ նյութեր