211652_close_icon
views-count1586 դիտում article-date 23:40 03-02-2022

Գրինվուդի պատճառով Լինգարդը չկարողացավ փոխել ակումբը. Ռալֆ Ռանգնիկ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի տրանսֆերային պատմության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է Armsport.am-ը:

Անգլիացին ուզում էր միանալ «Նյուքասլին» մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, բայց «կարմիր սատանաները» չէին համաձայնել բաց թողնել նրան։

«Ջեսին ազատ օր էր խնդրել մինչև մյուս երկուշաբթի, որ մտքերն ի մի բերի։ Նա չգնաց Մեյսոն Գրինվուդի հետ կապված խնդրի պատճառով և այն պատճառով, որ ակումբը համաձայնության չէր եկել մյուս ակումբի հետ»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է 14 խաղի, խփել 2 գոլ ու դարձել 1 փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր